Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հանգուցալուծումը՝ վերջին պահին

Հանգուցալուծումը՝ վերջին պահին
26.03.2019 | 01:44

Եվրո-2020-ի ընտրական փուլի մինչև հիմա եղած հանդիպումների զարդը կարելի է համարել Ամստերդամում կայացած Հոլանդիա-Գերմանիա դիմակայությունը: Առաջին խաղակեսում հյուրերը շանս չեն թողել մրցակցին՝ իրենց առավելությունը վավերագրելով երկու գոլով: Երկրորդում իրավիճակն արմատապես փոխվել է, Հոլանդիայի երիտասարդ հավաքականը գամել է մրցակցին դարպասին՝ հընթացս գործնականում զրոյացնելով խաղի հաշիվը՝ 2:2: Հանգուցալուծումը վրա է հասել խաղավարտին. Նիկո Շուլցի խփած գնդակը հաղթանակ է բերել գերմանացիներին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2968

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ